top of page
Writer's pictureՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Մի՛ վախեցեք


Աստվածաշնչում «Մի՛ վախեցեք» հրամայականը հանդիպում է 365 անգամ` տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկ հիշեցում: Աստված ցանկանում է, որ քրիստոնյաներս ապրենք մեր կյանքի ամեն օրը խաղաղության մեջ` առանց վախի և տագնապի: Սրանք լոկ քաջալերանքի խոսքեր չեն, այլ մեր կյանքի մեջ Իր մշտական և սիրառատ ներկայության խոստումն է. «Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, պիտի զորացնեմ քեզ, օգնեմ քեզ ու պահպանեմ քեզ իմ արդար աջով» Եսայի 41:10: Վախը և տագնապը հաղթահարելու բանալին Աստծո հենց այս խոստումներն են. Ես եմ քո Աստվածը, Ես քեզ հետ եմ, Ես պիտի զորացնեմ քեզ, Ես պիտի օգնեմ քեզ, Ես պիտի պահպանեմ քեզ: Ուրեմն, հավատանք ու վստահենք մեր Տեր Աստծուն և «մեր բոլոր հոգսերը նրա վրայ գցենք, որովհետեւ նա է, որ հոգում է մեր մասին»։ Ա Պետրոս 5:7

290 views0 comments

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page