Հիսուս Քրիստոսի խաղաղությունը ավելին է քան անկեղծ ցանկությունը կամ սրտաբուխ մաղթանքը։ Քրիստոս այն անվանում է «իմ խաղաղությունը», քանզի Նա հենց ինքն է մեր Խաղաղությունը։
Ուրեմն, հավատքով և աղոթքով մոտենանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին և չվախենանք, քանզի Նա մեր սիրառատ Բարեկամն է, ով երբեք մեզ չի լքում, Խաղաղությունը՝ որ միշտ մեր սրտերում է։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս. ամեն։