Բնավ էական չէ, թե ինչ աստիճանի խավար ու մռայլ է մեր իրականությունը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար լույսը կարող է փարատել մեր կյանքի ամեն մի խավար և լեցնել մեր հոգիները սիրով և խաղաղությամբ. «Որովհետեւ Աստված է, որ ասաց. «Խավարից թող լույս ծագի». եւ նա ծագեցրեց մեր սրտերում Աստծու փառքի գիտության լույսը, որը ճառագայթում է Յիսուս Քրիստոսի դեմքից»։ Բ. Կորնթացիներին 4:6