top of page
Writer's pictureՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Հույսով ուրախացեք


Հաճախ դժվարություններն ու փորձություններն են, որ մեզ մղում են ջերմեռանդ աղոթքի: Երբ նեղության մեջ ենք, հաճախ և սրտագին ենք աղոթում: Որքան ավելի մեծ է փորձությունը, այնքան ավելի զորավոր է մեր աղոթքը:

Ինչպես ասում է Սուրբ Հովհան Մանդակունին. «Աղոթողի աղոթքները նման են ձեռքերի, որոնցով նա կառչում է Աստծո ոտքերից»։

Հիրավի, սրտաբուխ և ջերմեռանդ աղոթքը միակ միջոցն է, որով կարող ենք, ամենզոր Աստծուն ապավինած, նեղություններին համբերել և աստվածային կենարար հույսով ուրախանալ:

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page