«Մարանաթա», ահա՛ առաքելական շրջանի Եկեղեցու տեսլականը։ Այն արամերենից թարգմանաբար նշանակում է «Ե՛կ, Տէ՛ր»։ Մարանաթան վաղ շրջանի քրիստոնյաների համար ավելին էր քան պարզ ցանկությունը, ավելին՝ քան աղոթքը։ Այն կենսակերպ էր, որով առաքելական քրիստոնյաներն ապրում էին իրենց հավատքը՝ ակնկալելով և կարոտով սպասելով Տիրոջ վերադարձին.
«Եվ ակնդետ սպասում ենք երանելի հույսին եւ փառքի հայտնությանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի»։ (Տիտոսին 2:13)