Առավոտյան, մեր Առաքելական Սուրբ Եկեղեցու ժամերգությունը սկսվում է հետևյալ բառերով. «Տեր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո»։ (Սաղմոս 50:17)
Աղոթական կյանքը հենց այնպես չի տրվում։ Այն Աստծո շնորհն է։ Երբ Սուրբ Հոգին ներկա է ջերմեռանդ սրտի մեջ, ապա վերջինս չի կարող լուռ մնալ։ Նման սիրտը ինքնամոռաց տենչում է փառաբանել Շնորհաբաշխ Արարչին։
Սկսիր՛ օրդ փառաբանությամբ։