top of page
Writer's pictureՄեսրոպ վարդապետ Պարսամյան

Ավագ Չորեքշաբթի


Այսօր հիշատակությունն է այն կնոջ, ով թանկագին յուղով օծեց Քրիստոսի գլուխը, որ խորհրդանշում էր Նրա մոտալուտ մահը: Առաքյալները մեղադրեցին այդ կնոջը` յուղը վատնելու համար. «Կարելի էր մեծ գնով վաճառել այդ և տալ աղքատներին»: Իսկ Հիսուս նրանց ասաց. «Ինչո՞ւ եք նեղություն տալիս այդ կնոջը. նա իմ հանդեպ մի բարի գործ կատարեց. աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա» (Մատթ. 16:6-13):

Անհավատների համար մեր Եկեղեցու ծեսը, Աստծո փառաբանությունը ժամանակի և միջոցների «վատնում է», ոմանց համար Ս. Պատարագն անիմաստ է։

Սիրելիներ, այս աշխարհում ամենակարևոր բանը որ կարող ենք անել՝ Աստծուն փառաբանելն է և պաշտամունք մատուցելը։ Մեր Եկեղեցու ծեսը երբեք վատնում չէ, Սուրբ Պատարագը երբեք ժամանակի կորուստ չէ։

Ի դեպ, այդ կնոջ հոգը չէր, թե ուրիշներն ինչ են մտածում և կամ թե ուրիշների համար այն վատնում է, թե ոչ: Նա շարունակում էր հեղել յուղը և պաշտել իր սիրելի Փրկչին։

Recent Posts

See All
  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page