Այսօր Հիսուս հրավիրում է մեզ սեղանակից լինելու իրեն՝ իմանալով հանդերձ, որ մենք տկար են, միգուցե մատնենք իրեն, ուրանանք կամ թողենք ու փախչենք։ Նա ցանկանում է, որպեսզի զորանանք այն հացով, որ Իր Մարմինը դարձավ և այն գինով, որ Իր արյան վերածվեց։
Համավարակի այս դժվար օրերին, ցավոք չենք կարող Սուրբ Հաղորդություն ստանալ, սակայն մի հուսահատվեք սիրելիներ, մենք կարող ենք սեղանակից լինել և հաղորդվել Աստծո Խոսքին` փարվելով Քրիստոսի ներկայությանը Աստվածաշունչ Սուրբ Գրքի մեջ:
Քրիստոսին կարող ենք հաղորդվել նաև կարիքավորներին օգնության հասնելու միջոցով: Ինչպես, որ Տեր Հիսուս ասում է Ավետարանում. «դուք ևս պետք է միմյանց ոտքերը լվանաք», այսինքն` «Սիրեցեք միմյանց, ձեր ուժը, ժամանակը, սերը և ձեր կամեցողությունը տվեք կարիքի մեջ եղող ձեր եղբայրներին ու քույրերին։ Ձեզ ամբողջովին նվիրեք Տիրոջ ծառայությանը` մարդկանց օգնության հասնելու ճանապարհով, որպեսզի ուրիշները ևս ուտեն և ապրեն»։