Հարության առավոտը բացվում է արևածագին քնած քաղաքի մեջ շնչակտուր և հևիհև վազքով: Մարիամ Մագդաղենացին վազում է առաքյալներին հայտնելու Հիսուսի մարմնի անհետացման մասին. «Տիրոջը վերցրել են գերեզմանից, եւ չգիտենք, թէ ո՛ւր են դրել նրան»։ (Հովհաննեսի Ավետարան 20:2)
Անըմբռնելի մի ցանկություն է սկսում գոյանալ նրանց սրտերի մեջ: Այսու, Պետրոսը և աշակերտը, որին Հիսուս սիրում էր, իրենց հերթին միանում են վազքին: Նրանք շտապում են գերեզման իրենց ողջ ուժով. «Երկուսով միասին վազում էին, բայց մյուս աշակերտը առաջ անցավ Պետրոսից և ավելի շուտ վազեց ու առաջինը գերեզման եկավ»:
Ահա այսպիսին է առաջին նշանը նոր արարչության. քարը, որ արգելք էր հանդիսանում հույսի համար, մեկ կողմ է դրված, գերեզմանը դատարկ է և խավարի ու լույսի, վհատության ու հույսի մրցավազքը սկսված է:
Հարուցյալ Հիսուս մեզ կոչ է անում «վազելու» հուսալքության խավարից, դեպի Հարության առավոտվա պայծառ լույսը և այդ լույսից բխող կենարար հույսն ու բժշկությունը տանելու բոլոր նրանց, ովքեր տակավին խարխափում են անհավատության խավարի մեջ:
ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ