top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աղոթք. Սբ. Բարսեղ



Օրհնում և փառաբանում ենք Քեզ, ամենաբարձրյալ և ամենողորմ Աստված, որ մեզ համար միշտ խորհրդավոր, մեծամեծ, փառավոր, հրաշալի և անհամար գործեր ես կատարում, և որ նախախնամաբար մեզ գիշերային նինջ ես պարգևել՝ հոգնություններից ծանրաբեռնված մեր տկար մարմինների համար։ Գոհանում ենք Քեզնից, որ չկործանեցիր մեզ մեր հանցանքների մեջ, այլ Քո մարդասիրությամբ մեզ արթնացրեցիր հուսահատ նիրհից, որպեսզի փառավորենք Մեծությունդ։ Անսահման Քո բարությամբ լուսավորիր մեր հոգու աչքերը և արթնացրու մեր մեր մտքերը մեղքերի ծանր թմբիրից։ Բացիր մեր շուրթերը և լիացրու դրանք քո փառաբանությամբ, որպեսզի անդադար օրհնաբանենք և խոստովանենք Քեզ, որ փառաբանված ես բոլորից՝ բոլոր բարիքների համար, հավիտենական Հայր, Միածին Որդի և ամենասուրբ, ամենաբարի և կենսատու Հոգի, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն»։


Ս. Բարսեղ Կեսարացի (330-379թթ.), Առավոտյան աղոթք

Թարգմանեց՝ Մեսրոպ վարդապետ Պարսամյանը

74 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page