Հոգի՛ Աստծու, Աստվա՛ծ ճշմարիտ,
Հոգի՛ իմաստության և գիտության,
Հոգի հանճարի և զորության,
Հոգի ճշմարտության և աստվածպաշտության, և մխիթարիչ,
Հոգի համագոյակից և հավասար Հորն ու Որդուն,
աղաչում եմ քեզ,
որ արարչության ժամանակ շրջելով համասփյուռ ջրերի վրա՝
գոյացրիր բոլոր արարածներին,
ինձ և՛ս արա նոր նորոգություն:
Հովհաննես Վարդապետ Գառնեցի
Comments