«Տեր Աստված բոլորի… Փառքիդ արևը թող փայլատակի, աջից, ձախից, դիմացից, թիկունքից նույնպես, մեզ լուսավորելու և ապրեցնելու, փրկելու համար: Իսկ նրանց վրա, ովքեր լիահույս սպասում են Քո լույսի երևալուն՝ թող գարնանային ջինջ առավոտյան ճաճա՜նչը շողա: Զի կարող ես Դու ամեն ինչի մեջ և բարերար ես բոլորի համար, կամենում ես Դու, որ ամենքն ապրեն և փրկությունն ես ուզում բոլորի… Երրյակ անձնավորությանդ և մի աստվածությանդ վայելում է փառք վեհ երկնավորներից և սրբերի դասերից, հավիտյանս հավիտենից. ամեն»:
Սուրբ Գրիգոր Նարեկացի, հատված Աղոթագրքից, Բան ԼԲ
Comments