Տեր ցերեկի և գոյացնող գիշերվա, որ ստեղծեցիր ցերեկը մեր անձերի փրկության համար բարիք գործելու, իսկ գիշերը՝ մեր տկարացած բնության հանգստյան քնի համար։ Եվ այժմ արթնացնելով՝ բացել ես մեր շուրթերը Քո ակնածելի, փառավոր և սուրբ անվան օրհնաբանության համար։ Լսի՛ր այժմ մեր աղաչանքները և շնորհիր, որ միշտ ուղղափառ հավատով և առաքինասեր վարքով Քեզ նույն պաշտամունքը մատուցենք և նույն կանոնով անդադար փառավորենք Քեզ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
Գիշերային Ժամերգություն, Աղոթք ԲԿ, ԴԿ,
գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը
Comments