top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Առավոտյան Ձայն




Առավոտյան քո ողորմությունն ինձ լսելի դարձրու, քանզի, Տեր, հույսս քեզ վրա դրի։ Տեր, թախիծն ու մտատանջությունը խլացրել են ականջներս. բացի՛ր դրանք։


Միայն մեկ ձայն կա, որ կարող է ինձ գոտեպնդել և հոգիս զմայլել. Քո ողորմության քաղցրանուշ մեղեդին։ Միայն Դու կարող ես հեռացնել իմ հոգնաբեկ ականջների մտահոգ ծանրությունը և բժշկել դրանք Քո սիրո քաղցր հնչյուններով։ Ինձ լսելի դարձրու այն առավոտյան, արևածագի առաջին շողերի հետ։ Քո ամենողորմ սերը և՛ ջերմացնող շող է, և՛ կենարար ցող իմ պաղ և պապակ հոգու համար. «այն գիշերվա իմ սուգը ուրախության է վերածում արևածագին»։ (Սաղմոս 29:6, 12)


Աղոթում և խնդրում եմ հավատով քանզի, Տեր, հույսս Քեզ վրա դրի, դու ես Աստուածն իմ և հավատում եմ, որ «Քո բարի Հոգին ինձ պիտի առաջնորդի դեպի արդար երկիր»։ (Սաղմոս 142:10)

21 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page