top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Առաւօտ Լուսոյ



Առաւօտ լուսոյ,

Արեգակն արդար,

Առ իս լոյս ծագեա:

Բըղխումն ի Հօրէ,

Բըղխեա ի հոգւոյս,

Բան քեզ ի հաճոյս:

Գանձդ ողորմութեան,

Գանձիդ ծածկելոյ

Գըտող զիս արա:

Դուռն ողորմութեան,

Դաւանողիս բաց,

Դասեցո վերնոցն:

Երրեակ միութիւն,

Եղելոց խնամող,

Եւ ինձ ողորմեա:

Զարթիր, Տէր, յօգնել,

Զարթո ըզթմրեալս,

Զուարթնոց նըմանիլ:

Էդ Հայր անսկիզբն,

Էակից Որդի,

Է միշտ սուրբ Հոգի:

Ընկալ զիս, գըթած,

Ընկալ, ողորմած,

Ընկալ, մարդասէր:

Թագաւոր փառաց,

Թողութեանց տուող,

Թող ինձ զյանցանս:

Ժողովող բարեաց,

Ժողովեա եւ զիս

Ժողովս անդրանկաց:

Ի քէն, Տէր, հայցեմ,

Ի մարդասիրէդ,

Ինձ բժշկութիւն:

Լեր կեանք մեռելոյս,

Լոյս խաւարելոյս,

Լուծանող ցաւոյս:

Խորհրդոց գիտող,

Խաւարիս շնորհեա

Խորհուրդ լուսաւոր:

Ծնունդ Հօր ծոցոյ,

Ծածկելոյս ստուերաւ

Ծագեա զլոյս փառաց:

Կենարար փրկիչ,

Կեցո զմեռեալս,

Կանգնեա զգլորեալս:

Հաստեա հաւատով,

Հաստատեա յուսով,

Հիմնեցո սիրով:

Ձայնիւս աղաչեմ,

Ձեռօքս պաղատիմ,

Ձիր բարեաց շնորհեա:

Ղամպարամբ լուսոյ,

Ղեկավար ճարտար,

Ղօղեալս ամրացո:

Ճառագայթ փառաց,

Ճանապարհ ինձ ցոյց,

Ճեպել ի յերկինս:

Միածինդ Հօր,

Մոյծ զիս յառագաստ

Մաքուր հարսանեացդ:

Յորժամ գաս փառօք

Յահագին աւուրն,

Յիշեա զիս, Քրիստոս:

Նորոգող հնութեանց,

Նորոգեա եւ զիս,

Նորոգ զարդարեա:

Շնորհատու բարեաց,

Շնորհեա զքաւութիւն,

Շնորհեա զթողութիւն:

Ուրախացո, Տէր,

Ոգւոյս փրկութեամբ,

Ոյր վասն եմ ի սուգ:

Չար մշակողին,

Չար սերմանց նորին

Չորացո զպըտուղն:

Պարգեւիչ բարեաց,

Պարգեւեա իմոց

Պարտեացս թողութիւն:

Ջուր շնորհեա աչացս,

Ջերմ հեղուլ զարտօսր,

Ջնջել զյանցանս:

Ռետինդ քաղցու,

Ռամ հոգւոյս արբո,

Ռահ ցոյց ինձ լուսոյ:

Սէր անուն Յիսուս,

Սիրով քով ճըմլեա,

Սիրտ իմ քարեղէն:

Վասըն գըթութեանդ

Վասն ողորմութեանդ,

Վերստին կեցո:

Տենչալւոյդ տեսլեամբ

Տուր ինձ յագենալ,

Տէր Յիսուս Քրիստոս:

Րաբունդ երկնաւոր,

Րոտեա զաշակերտս

Րամից երկնայնոց:

Ցօղ արեան քո, Տէր,

Ցօղեա ի հոգիս,

Ցընծասցէ անձն իմ:

Իիւծեալըս մեղօք,

Իիւծեալ աղաչեմ,

Իիւսել ինձ բարիս:

Փրկիչ բոլորից,

Փութա զիս փրկել

Փորձութեանց մեղաց:

Քաւիչ յանցանաց,

Քաւեա զօրհնաբանս,

Քեզ երգել զփառս:

Սուրբ Աստուածածնին բարեխօսութեամբ.

Յիշեա, Տէր եւ ողորմեա:

Սուրբ Ներսես Շնորհալի

*******

Աշխարհաբար

Առավո՛տ լույսի`

Արդար արեգա՛կ,

Ինձ վրա լույս ծագեցրու:

Բխո՛ւﬓ Հորից,

Բխիր հոգուս ﬔջ

Խոսք` քեզ հաճելի:

Գա՛նձդ ողորմության,

Քո ծածուկ գանձը

Գտնո՛ղ ինձ արա:

Դուռը ողորմության

Դավանողիս առաջ բա՛ց,

Դասիր վերինների հետ:

Երրյա՛կ ﬕություն,

Եղածներին խնամո՛ղ,

Եվ ի՛նձ ողորմյա:

Զարթնի՛ր, Տեր, օգնելու,

Զարթնեցրու թմրյալներին,

Որ հրեշտակներին նմանվեն:

Անսկի՛զբ է Հայրը,

Գոյակի՛ց է Որդին,

Է ﬕշտ Սո՛ւրբ Հոգին

Ընդունի՛ր ինձ, գթա՛ծ,

Ընդունի՛ր, ողորմա՛ծ,

Ընդունի՛ր, մարդասե՛ր:

Թագավո՛ր փառքերի,

Թողությունների տվո՛ղ,

Թողություն տուր հանցանքներիս:

Ժողովո՛ղ բարիքների,

Ժողովիր և ի՛նձ

Ժողովում անդրանիկների:

Քեզնից եմ, Տե՛ր, հայցում,

Մարդասերի՛ցդ,

Ինձ բժշկություն:

Եղիր կա՛նք` ﬔռյալիս,

Լո՛ւյս` խավարյալիս,

Վերացնո՛ղ` ցավերիս:

Խորհուրդների՛ գիտակ,

Խավարիս շնորհիր

Խորհուրդ լուսավոր:

Ծնո՛ւնդ Հոր ծոցի,

Ստվերով ծածկվածիս վրա

Ծագեցրու լույսը փառքերիդ:

Կենարա՛ր փրկիչ,

Ապրեցրո՛ւ ﬔռնողիս,

Կանգնեցրո՛ւ գլորվողիս:

Ստեղծիր հավատով,

Հաստատիր հուսով,

Հիﬓեցրու սիրով:

Ձայնովս աղաչում եմ,

Ձեռքերովս` պաղատում,

Բարիքների ձիրք շնորհիր:

Ջահերով լույսի,

Ճարտա՛ր ղեկավար,

Ամրացրո՛ւ տատանվողիս:

Ճառագայթ փա՛ռքի,

Ճանապարհ ցույց տուր ինձ`

Ճեպելու երկինք:

Միածի՛նդ Հոր,

Մտցրո՛ւ ինձ առագաստը

Մաքուր քո հարսանյաց:

Երբ որ գաս փառքով

Ահեղ դատաստանի օրը,

Հիշի՛ր ինձ, Քրիստո՛ս:

Նորոգո՛ղ հնությունների,

Նորոգի՛ր և ինձ,

Նորից զարդարիր:

Շնորհատո՛ւ բարիքների,

Շնորհի՛ր քավություն,

Շնորհի՛ր թողություն:

Ուրախացրո՛ւ, Տե՛ր,

Հոգուս փրկությամբ,

Սգի ﬔջ եմ ես:

Չար մշակողի,

Նրա չար սերﬔրի

Պտուղը չորացրո՛ւ:

Պարգևի՛չ բարիքների,

Պարգևիր դու իմ

Պարտքերին թողություն:

Ջուր շնորհիր աչքերիս,

Որ հեղեն ջերմ արցունք,

Ջնջեն հանցանքներս:

Խե՛ժդ քաղցրության,

Հոգուս ծարավը հագեցրու,

Ցույց տուր լույսի ճանապարհ:

Սեր անուն Հիսուս,

Սիրով քո ճմլիր

Սիրտն իմ քարեղեն:

Շնորհիվ քո գթության,

Շնորհիվ քո ողորմության`

Վերստի՛ն ապրեցրու:

Քո տենչալի տեսքով

Տո՛ւր ինձ հագենալ,

Տեր Հիսուս Քրիստոս:

Ուսուցի՛չդ երկնավոր,

Աշակերտիդ կցիր

Երկնայինների երաﬕն:

Ցողն արյան Քո,

Տե՛ր, Ցողի՛ր հոգուս վրա,

Որ ցնծա անձն իմ:

Հյուծված եմ ﬔղքերից,

Հյուծված աղաչում եմ`

Հյուսի՛ր իմ ﬔջ բարին:

Փրկի՛չ բոլորի,

Փութա՛ ինձ փրկել

Փորձությունների ﬔղքերից:

Քավիչ հանցանքների,

Քավի՛ր օրհնաբանողիս ﬔղքերը`

Քեզ փառքեր երգելու:

2,761 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page