top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստծո Անվան Զորությունը



«Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում, իսկ մենք մեր Աստծու անունն ենք գովաբանում։ Սրանք կործանվեցին և ընկան, մենք բարձրացանք և ուղղվեցինք»։ (Սաղմոս 19:8-9)


Կիրակի, Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի սահմանի ողջ երկայնքով։ Հակառակորդը ամբողջ ծավալով կիրառում էր իր զինանոցում ունեցած գրեթե ամբողջ զինամթերքը՝ հրթիռային միջոցներ, հետախուզական և հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքեր, համազարկային տարբեր կայաններ, այնպիսի տեխնիկա, որը ռազմագետների կարծիքով միայն գերտերություններն են կիրառում։


Պարծենալով և ապավինելով իրենց սպառազինությանը՝ թուրք-ադրբեջանական ահաբեկիչները փորձեցին դասական «բլից կրիգ» անել և մի քանի օրում գրավել Արցախը, որը բնականաբար նրանց չհաջողվեց:


Աստվածաշունչը հորդորում է զգուշանալ նման սնապարծությունից և սին վստահությունից։ Այո՛, սպառազինությունը կարևոր է, մարտական բանակը և գրագետ ռազմավարությունը հաղթանակի նախապայմաններից են, սակայն այդ ամենը մարդկային են և ուրեմն՝ սխալական ու անկատար։


Սաղմոսերգուն գրում է. «Ոմանք՝ կառքերով, ուրիշները երիվարներով են պարծենում», բայց, ի վերջո, սրանք բոլորն էլ պիտի ընկնեն և կործանվեն։ Միայն նրանք, ովքեր Աստծուն են ապավինում պիտի հաղթական դուրս գան։ Միայն Աստված կարող է կատարյալ պաշտպանություն, կատարյալ հաղթանակ և կատարյալ խաղաղություն պարգևել։


Ուրեմն, մի կողմ թողենք մարդկային սնոտի հպարտությունն ու մեծամտությունը, չթերագնահատե՛նք թշնամուն, և ո՛չ էլ կասկածի տակ դնենք մեր քաջասիրտ զինվորների վճռական ոգին։ Ի խորոց սրտի գովաբանե՛նք մեր Աստծո անունը և ազգովին համախումբ սատարենք մեր հաղթական բանակին և անտարակույս պիտի բարձրանանք, ուղղվենք ու հաղթանակենք։

10 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page