top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստված ասաց ոչ



Ես խնդրեցի Աստծուց, որ վերացնի իմ վատ սովորությունները։

Նա ասաց. «Ո՛չ, ես չէ որ պիտի վերացնեմ, այլ դու պիտի ձերբազատվես»։

Ես խնդրեցի, որ Աստված առողջացնի իմ անդամալույծ երեխային։

Նա ասաց. «Ո՛չ, նրա հոգին առողջ է, իսկ մարմինը միայն ժամանակավոր»։

Ես խնդրեցի, որ Աստված ինձ համբերություն տա։

Նա ասաց. «Ո՛չ, համբերությունը չի տրվում, այլ այն ուսանում են փորձությունների մեջ»։

Ես խնդրեցի, որ Աստված ինձ երջանկություն պարգևի։

Նա ասաց. «Ո՛չ, ես քեզ օրհնություն եմ տալիս, իսկ երջանկությանն ինքդ պիտի հասնես»։

Ես խնդրեցի, որ Աստված ցավից ազատի։

Նա ասաց. «Ո՛չ, ցավը քեզ հեռացնում է աշխարհայինից և մոտեցնում Ինձ»։

Ես խնդրեցի, որ Աստված իմ հոգին աճեցնի։

Նա ասաց. «Ո՛չ, դու պիտի ջանք թափես, իսկ ես կմշակեմ, որ առավել ևս պտղաբեր լինես»։

Ես խնդրեցի, որ Աստված ինձ ամեն ինչ տա, որպեսզի կյանքը վայելեմ։

Նա ասաց. «Ո՛չ, ես քեզ կյանք կտամ, որպեսզի այն վայելես»։

Ես խնդրեցի, որ Աստված ինձ օգնի ՍԻՐԵԼ ուրիշներին, այնպես ինչպես Ինքն ինձ սիրեց։

Աստված ասաց. «ԱՅՈ՛, վերջապես հասկանում ես, թե ինչ պետք է խնդրել»

62 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page