top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստված պիտի սրբի ամեն արտասուք



Աստվածաշնչի այս համարի ընթերցումը միայն օրհնություն և խաղաղություն է բերում մեր հոգիներին։ Այն մխիթարություն է բոլոր նրանց համար, ովքեր քայլում են այս հոգնաբեկ աշխարհի դժվարություններով բեռնված, սակայն իրենց աչքերը դեպի երկինք հառած։


Այնքան ժամանակ, քանի դեռ այս աշխարհում ենք, անխուսափելիորեն մեր աչքերից արցունքներ կհոսեն։ Այս կյանքում մեր ճանապարհորդությունը նման է Ելից գրքում նկարագրվող դեպի Խոստացված երկիր ճամփորդության։ Աստծո շնորհով մենք ազատագրվել ենք մեղքի ծառայությունից և նրա պատճառած անեծքից, սակայն շարունակում ենք կրել այս «ընկած» աշխարհի ցավերը, հիվանդությունները, նեղություններն ու փորձությունները։


Իսկ երբ հասնենք Երկնքի արքայության ադամանդակուռ դռների առաջ, այնժամ Աստված պիտի սրբի մեր աչքերից ամեն արտասուք և այլևս մահ չպիտի լինի. ոչ սուգ, ոչ ցավ և ոչ չարչարանք։ Աստծո լուսավոր ներկայության մեջ պիտի լինի միայն խաղաղություն, սեր ու խնդություն։

61 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page