«Արեգակ արդար, Տեր իմ Հիսուս Քրիստոս, Քո ողորմության օրհնյալ ճառագայթները ծագեցրու ինձ վրա և Քո սիրո սուրբ կրակով մաքրիր սիրտս, որպեսզի տեսնեմ քո լուսեղեն պատկերը, քանզի մաքուր սիրտ ունեցողները միայն կարող են քեզ տեսնել։ Առաջնորդիր ինձ դեպի կատարյալ լույսը, փարատիր կյանքիս խավարը և լուսավորիր հոգիս, սիրտս ու միտքս, որպեսզի Քեզ սիրեմ, Քո կամքը կատարեմ և քեզ փառաբանեմ իմ ողջ հոգով, սրտով, մտքով և իմ ամբողջ զորությամբ, այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն»։
Մեսրոպ վարդապետ Պարսամյան
Comments