Ծառերն ապրում են շնորհիվ իրենց արմատների։ Ամեն աշնան ծաղիկները, պտուղները և տերևները թորշնում են և թափվում, սակայն արմատները մնում են։ Աստծո սերն էլ այն պարարտ հողն է, որի մեջ աճում են մեր հոգիները։ Աստծո անսահման սիրո մեջ արմատացած հոգիները ստանում են ամեն անհրաժեշտ սնունդ իրենց հոգևոր աճի համար։
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը». (Հովհաննես 3:16)։ Ահա այն պարատ հողը, որի մեջ կարող են ապահով արմատներ նետել մեր հոգիները, հույսերն ու սպասումները ։ Եվ այդժամ ոչ մի քամի, մրրիկ կամ փոթորիկ չեն կարող սասանել ու տապալել մեզ։ Հավատանք Աստծո սիրուն և ուրիշներին էլ հաղորդակից դարձնենք այդ սիրուն, և խոր արմատներ նետած հաստաբուն ծառի նման պիտի աճենք, ծաղկենք և պտղաբերենք։
Comments