Լույսը հույսի, վստահության և երջանկությանխորհրդանիշն է, հատկապես նրանց համար, ովքեր կորցրել են իրենց ուղին և խարխափում են խավարի մեջ։
Համավարակի այս մռայլ օրերին բնավ էլ կարևոր չէ, թե խավարը որքան թանձր է թվում, եթե հավատում ենք Աստծուն և վստահում Նրա ամենակարող զորությանը, ապա Նա կառաջնորդի մեզ խավարից դեպի լույս, մտատանջությունից դեպի խաղաղություն, մահվանից դեպի կյանք։
Աղոթենք՝ ասելով.
«Առավո՛տ լույսի`
արդար Արեգա՛կ,
ինձ վրա լույս ծագեցրու …
Եղիր կա՛նք` ﬔռյալիս,
լո՛ւյս` խավարյալիս,
վերացնո՛ղ` ցավերիս։
Խորհուրդների՛ գիտակ,
խավարիս շնորհիր
խորհուրդ լուսավոր:
Ծնո՛ւնդ Հոր ծոցի,
ստվերով ծածկվածիս վրա
ծագեցրու լույսը փառքիդ:
Կենարա՛ր փրկիչ,
ապրեցրո՛ւ ﬔռնողիս,
կանգնեցրո՛ւ գլորվողիս»:
Հատված Սբ. Ներսես Շնորհալի Հայրապետի, «Առաւօտ Լուսոյ» աղոթքից։
Comments