«Չէ՞ որ երկու ճնճղուկ մեկ լումայով է վաճառվում, բայց նրանցից ոչ մեկն իսկ առանց ձեր Հոր գիտության գետնին չի ընկնում։ Իսկ ձեր գլխի յուրաքանչյուր մազն անգամ հաշվված է։ Արդ, մի՛ վախեցեք, որովհետև բազմաթիվ ճնճղուկներից
ավելի արժեք ունեք» (Մատթեոս 10:29-31):
Ճնճղուկներն Աստծո արարչության մեջ փոքրագույն արարածներից են, իսկ դահեկանն էլ հռոմեական դրամների մեջ ամենափոքրն էր, ինչպես` լուման այսօր։ Այսինքն, մեզ համար նվազ արժեք ունեցող բաներն անգամ ամենիշխան Աստծո խնամքի և հոգատարության տակ են, և մինչև իսկ մեր գլխի ամեն մի մազը հաշվված է Նրա կողմից։
Աստված մեզ նման չէ։ Նա մեզ գիտի ամբողջապես, Նա արժևորում է մեզ և հոգ է տանում մեր մասին։ Եթե Նա արժևորում է ճնճղուկներին այն աստիճան, որ գիտի թե երբ են նրանք գետին ընկնում, կարո՞ղ եք պատկերացնել այն հոգատարությունը, որ նա տածում է մեր հանդեպ։
Դուք բոլոր ճնճղուկներից ավելի արժեք ունեք։ Եթե Աստված ժամանակ է տրամադրել հաշվելու ձեր գլխի ամեն մի մազը, չե՞ք կարծում, որ Նա հոգ է տանում ձեր այն բոլոր մտահոգությունների մասին, որոնք դուք այս պահին ունեք։ Նա գիտի ձեր բոլոր տառապանքները. Նա գիտի ձեր բոլոր հույսերը, ձեր վախերը, ձեր հոգսերը և ձեր կարիքները։
Եվ Իր կատարյալ իմաստությամբ և հայրական ջերմեռանդ սիրով, Աստված իր Խոսքն է ուղղում ձեզ. «ԴՈՒՔ ԹԱՆԿ ԵՔ ԻՆՁ ՀԱՄԱՐ»։
Comments