top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Դուք Լույս եք ի Տեր



Թեև գարնանը, օրերի երկարելու հետ, ֆիզիկական լույսն ավելի առատ է, սակայն ամեն օր ստացված մռայլ լուրերը մթագնում են մեր զգացական լույսը։ Համավարակն արագորեն տարածվում է, չկա պատվաստանյութ և մոտակա ժամանակներում հավանաբար դժվար էլ գտնվի, մարդիկ մահանում են ցավերի մեջ, գործազրկությունն օրեցօր աճում է, տնտեսությունն աննախադեպ ճգնաժամի մեջ է… Իրապես մռայլ և դժվար ժամանակներ ենք ապրում։


Ապրում ենք խավարի մեջ, սակայն խավարը մեր էությունը չէ։ Աստվածաշունչն ասում է. «Թեպետև մի ժամանակ խավար էիք, հիմա լույս եք ի Տեր. ընթացե՛ք ինչպես լույսի որդիներ»։ (Եփեսացիներին 5:8)


Մեր Սուրբ Մկրտության օրից մենք լույս ենք Տիրոջ մեջ և կոչված ենք ապրելու ինչպես Լույսի որդիներ։ Սա Աստծու կողմից մեզ տրված մեծագույն և պատվագույն կոչումն է՝ հատկապես այս մռայլ օրերին տարածելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար Լույսը, որի մեջ չկա խավար (1 Հովհաննես 1:5)։


Որպես Լույսի որդիներ՝ մեր կյանքով օգնենք մեր շրջապատի մարդկանց տեսնելու այդ լույսը և գնալու դեպի այն։ Սա կարող ենք անել պարզ հեռախոսազանգով, կարճ հաղորդագրությամբ, սոցիալական ցանցերի հրապարակումներով՝ մեր սերն ու հույսը մարդկանց փոխանցելով։ Աստված ճանապարհը և հնարավորությունը միշտ էլ կտա։


Ապրենք լույսի մեջ, սիրելիներ, ինչպես Լույսի դուստրեր և որդիներ, և ուրիշներին էլ թույլ տանք տեսնելու մեր հույսը, խաղաղությունն ու ապահովությունը, որ ունենք Տեր Հիսուս Քրիստոսի մեջ, որին Հոր և Սուրբ Հոգու հետ փառք հավիտյանս. Ամեն։

12 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page