Բացատրելով Նարեկ Աղոթագրքի 75-րդ աղոթքը՝ Հակոբ Պատրիարք Նալյանը (1706-1764թթ.) հաստատում է, որ մարդու հոգևոր զարգացման ու զորացման ճանապարհը Եկեղեցու դռնով է անցնում, քանզի նրա մեջ է իրականացվում հաղորդակցությունը Ս. Հոգու շնորհական զորության հետ, որը վայրաքարշ ու ծանր մարդկային բնությանը տալիս է հոգևոր թևեր` Երկինք սավառնելու համար։ Եկեղեցին Աստծո խորհուրդն է աշխարհում՝ աշխարհի փրկության համար։ Մարդ – Աստված խորհրդական սիրո հաղորդության վայրն է Եկեղեցին, որ կոչնակի ձայնով հրավիրում է հարսնացյալ հոգիներին գալ Եկեղեցի՝ «ի համբոյր փեսային Քրիստոսի»։
Քանզի, «Նրանով է, որ ... նույն Հոգին սատացած կարող ենք մոտենալ Հայր Աստծուն։ Հետևաբար դուք այլևս օտար և խորթ չեք Աստծո համար, այլ Աստծո ժողովրդի հետ համաքաղաքացիներ եք և Աստծո ընտանիքի անդամները։ Դուք մասերն եք այն մեծ կառույցի, որի հիմքը առաքյալներն ու մարգարեներն են և որի անկյունաքարն է ինքը՝ Հիսուս Քրիստոս։ Նրանով է, որ ամբողջ կառույցը ներդաշնակ միասնությամբ աճում ու դառնում է Տիրոջ սեփական սուրբ տաճարը։ Նրան միացած՝ դուք էլ բոլորի հետ միասին դառնում եք Աստծո բնակարան՝ Սուրբ Հոգու միջոցով»։ (Եփեսացիս 2:18-22)
Komentarze