top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Եղբայրասիրություն



Ինչպես Արցախյան հերոսամարտի տարիներին, այնպես էլ հետագայում ապրիլյան և հուլիսյան պատերազմների ժամանակ և այսօր էլ՝ Արցախյան գոյամարտում, բազում են դեպքերը, երբ մեր քաջասիրտ զինվորները և հրամանատարները վտանգի ենթարկելով իրենց կյանքերը շտապում են փրկելու իրենց զինակից եղբայրների կյանքը։


Արդարև, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն է ասում. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար»: (Հովհաննես 15:13)

Եղբայրասիրության և հայրենասիրության լավագույն դրսևորումներից է նաև այն, երբ Հայաստանից, Ջավախքից, Ռուսաստանից և սփյուռքի այլ երկրներից հայ կամավորները շտապում են օգնության իրենց եղբայրներին, երբ մեր ազգը բանակ դարձած պայքարում է թշնամու դեմ ամենատարբեր ճակատներով, երբ համայն հայությունը աջակցում է Հայոց Բանակին և շտապում է հումանիտար օգնություն ցուցաբերել Արցախի մեր քույրերին ու եղբայրներին։


Աղոթենք, սիրելինե՛ր, որպեսզի եղբայրասիրության և հայրենասիրության այս ոգին հաստատ մնա մեր մեջ, որով միայն կարող ենք պատերազմում հաղթանակ տանել, իսկ խաղաղ պայմաններում՝ շենացնել մեր երկիրը։

99 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page