Ի՜նչ քաղցր խոստում։ Աստված միշտ մեզ հետ է։ Նա միշտ մեզ հետ է, ինչպես որ եղավ իրեն հավատացողների հետ դարերի ընթացքում։ Փրկիչ Հիսուս մեզ հետ է մեր կյանքի բոլոր օրերում, չէ՞ որ խոստացավ, թե «ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ»։ (Մատթեոս 18:20) Մեզ է մնում ճանաչելու և զգալու Նրա ներկայությունը և ապավինելու Նրա սիրուն։
Աստծո ներկայությունը կարող ենք տեսնել միայն հավատով։ Աստված մեզ հետ է, մեր կողքին և մենք երբեք միայնակ չենք։ Եթե անգամ կյանքը խավար է թվում և ապագան մշուշի մեջ, եթե անգամ մենակ ենք, բայց ոչ երբեք միայնակ։
«Ես միշտ քեզ հետ եմ»,- Աստծո այս խոստումը թող ՄԻՇՏ քեզ ուժ տա և քաջություն և թող Աստծո ներկայությունը անսահման ուրախություն բերի քո սրտին և պարգևի այն խաղաղությունը, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից
Comments