«Ի՞նչ է հավատը, եթե ոչ՝ հուսացված բաների հաստատումը և ապացույցն այն բաների, որոնք չեն երևում»։ (Եբրայեցիս 11:1)
Եթե կարողանայինք տեսնել հուսացված բաները, ապա հավատքի կարիք բնավ չէր էլ լինի։ Հավատքը որպես իրականություն է ընդունում հուսացված բաները՝ նախքան դրանց իրականություն դառնալը։
Հովհաննես Երզնկացի վարդապետը հավատքը նմանեցնում է պարանի, որ ձգվում է դեպի Երկինք և որի միջոցով ստանում ենք Աստծո օրհնությունները։ Ավետարանի մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ»։ (Մարկոս 11:24)
Ուրեմն հավատքով ստանում ենք մեր աղոթքների պատասխանները և համբերատարությամբ մեր ձեռքերը փոխելով վեր, այսինքն՝ բարի գործեր անելով ելնում ենք առ Աստված, որովհետև ինչպես Հակոբոս առաքյալն է ասում. «հավատը առանց գործերի մեռած է»։ (Հակոբոս 2:17)
Վաղ թե ուշ, պիտի հասնենք պարանի վերջավորությանը և Աստծո օրհնությունները պիտի մարմնավորվեն և այլևս հավատքի կարիք չպիտի ունենաք դրանք տեսնելու համար։
«Արդ, մի՛ կորցրեք ձեր վստահությունը, որի մեջ մեծ վարձատրության հատուցում կա։ Ձեզ համբերություն է պետք, որպեսզի, Աստծու կամքը կատարելով, հասնեք նրա խոստմանը» (Եբր 10:33-34) Այսու, «Չենք ուզում, որ դուք ծուլանաք, այլ նմանվեք նրանց, որ հավատով և համբերությամբ ժառանգեցին խոստումները»։ (Եբր 6:12)
Comments