Այս պատկերի հեղինակը իտալացի հայտնի նկարիչ Դոմենիկո Ֆրետտին է (1589-1623թթ.), իսկ այսպիսի պատկերները արևմտյան ավանդության մեջ կոչվում են «Ecce Homo», որը թարգմանաբոր նշանակում է՝ «Ահա մարդը»։ Այս բառերն արտաբերում է Պիղատոսը Հովհաննեսի Ավետարանի մեջ (19:5), երբ խաչելությունից առաջ ամբոխին է ներկայացնում գանահարված և շղթայված Հիսուսին` փշե պսակով։ Ֆետտին վրձնել է «Ecce Homo»-ի մի շարք տարբերակներ, որոնք գտնվում են Եվրոպայի ամենատարբեր թանգարաններում, սակայն այս մեկը, որ գտնվում է Մյունխենի Բայերիշ Պետական Թանգարանում, ներքևի մասում ունի հետևյալ լատիներեն արձանագրությունը. « Ego pro te haec passus sum, Tu vero quid fecisti pro me», որը հայերեն նշանակում է. «Ես այս չարչարանքները կրեցի քեզ համար, իսկ դու ի՞նչ կանես ինձ համար»։
Սուրբ Պողոս առաքյալը Փիլիպեցիներին ուղղված նամակում գրում է. «Ձեզանից յուրաքանչյուրն իր և ուրիշների մասին թող խորհի այն, ինչ որ տեսնում է Հիսուս Քրիստոս ի մեջ, որ թեև Աստված էր բնությամբ, և Աստծուն հավասար լինել հռչակվելը նրա համար Աստծո պատիվը հափշտակել չէր նշանակում, բայց կամովին ինքն իրեն մերկացրեց այս պատվից՝ ծառայական մեր բնությունն իր վրա վերցնելով, և մարդկանց պես եղավ ու մարդկային կերպարանքով ճանաչվեց։ Խոնարհեցրեց ինքն իրեն, հնազանդվեց Աստծուն՝ հանձն առնելով մահը, և այն էլ՝ մահը խաչի վրա»։ (Փլպ 2:5-8)
Աստված այս ամենը արեց քեզ համար, իսկ դու ի՞նչ կանես Նրա համար։
Comments