Այս հուզիչ նկարը, որ կոչվում է «Ի՞նչ պիտի անենք առանց նրանց», պատկերել է իսպանացի գեղանկարիչ Խուան Լուսենան՝ նվիրելով Քովիդ-19 համավարակի պատճառով մահացած բոլոր այն տատիկներին ու պապիկներին, ովքեր առիթ չունեցան վերջին հրաժեշտը տալու իրենց թոռնիկներին...
Ամենաբարձրյալն Աստված թող լուսավորի մեր բոլոր ննջեցյալների հոգիները։
«Քրիստոս, Աստծո Որդի, որ ներողամիտ ես ու բարեգութ, արարչական սիրովդ գթա մեր հանգուցյալներին, հիշիր նրանց այն մեծ օրը, երբ Քո արքայությամբ պիտի գաս: Քո ողորմությամբ քավիր և ներիր նրանց մեղքերը: Լուսովդ պայծառացրու նրանց սրբերիդ հետ միասին, որոնք Քո աջակողմդ պիտի դասվեն, որովհետև Դու ես բոլորի Տերն ու Արարիչը, ողջերի և մահացածների Դատավոր և Քեզ է վայել փառքը և պատիվը այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից: Ամեն»:
Comments