top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ինչո՞ւ



«Ինչո՞ւ»-ն մեր մարդկային բնության արտահայտությունն է։ Բոլորս էլ տալիս ենք այդ հարցը, հատկապես ցավի և տառապանքի մեջ։ Այն թյուրըմբռնումն ունենք, որ եթե հասկանանք մեր ցավի պատճառը, ցավը կթեթևանա, կամ առնվազն տանելի կդառնա։ Սակայն Աստվածաշունչն ասում է. «Անքննելի են երկնքի բարձրությունները, երկրի խորությունները, թագավորի սիրտը» (Առակներ 25.3)։


Աստծո մասին ինչ էլ որ գիտենք՝ Նրա հայտնության շնորհիվ է։ Ահա քաղցր ճշմարտությունը. բաներ կա, որ երբեք էլ չենք հասկանա, մինչև Երկինք չհասնենք։

Աստված պարտավոր չէ մեզ բացատրություններ տալ։ Նա պարտավոր չէ, որևէ բան ձեռնարկելուց առաջ, մեր թույլտվությունը հարցնել։ Նա Աստված է, իսկ մենք մեղավոր մարդիկ ու միշտ չէ, որ պիտի հասկանանք, թե ինչո՛ւ են որոշ բաներ տեղի ունենում այս կյանքում։


«Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կգիտենամ՝ ինչպես որ Նա ճանաչեց ինձ» (Ա. Կորնթացիներին 13.12)։


Մի օր կտեսնենք հստակությամբ, բայց այժմ իրերը մշուշի մեջ են և մեր սահմանափակ ու վերջավոր բանականությամբ չենք կարող ամեն բան հասկանալ և ըմբռնել։


Մի օր ամեն բան հստակ կլինի, կիմաստավորվի, և այդ օրը պիտի ասենք. «Ա՜հ, հիմա եմ հասկանում, թե ինչո՛ւ Աստված թույլ տվեց դա իմ կյանքում»։ Իսկ մինչ այդ օրվան հասնելը՝ Աստված հորդորում է վստահել Իրեն։

36 views0 comments

Recent Posts

See All

留言


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page