«Լույս, լույսի Արարիչ, առաջին Լույս, անմատչելի լույսի մէջ բնակվող Երկնավոր Հա՜յր, լուսեղենների դասերից օրհնված: Առավոտյան լույսի ծագելու հետ, Քո իմանալի լույսդ ծագեցրու մեր հոգիների մեջ:
Լույս, Լույսից ծագած Արդար Արեգակ, Հոր անճառելի ծնունդ Որդի, Քո Անունդ` Հոր հետ, արևից առաջ գովաբանված է: Առավոտյան լույսի ծագելու հետ, Քո իմանալի լույսդ ծագեցրու մեր հոգիների մեջ:
Լույս, Հորից բխած բարության Աղբյուր, Աստծո Սուրբ Հոգիդ. հրեշտակների հետ Եկեղեցու զավակները Քեզ են բարեբանում: Առավոտյան լույսի ծագելու հետ, Քո իմանալի լույսդ ծագեցրու մեր հոգիների մեջ:
Լույս, Երրյակ և մի, Անբաժանելի Սուրբ Երրորդություն, երկնայինների հետ օրհնաձայն Քեզ ենք փառավորում երկրավորներս հավետ: Առավոտյան լույսի ծագելու հետ, Քո իմանալի լույսդ ծագեցրու մեր հոգիների մեջ»:
Արևագալի ժամերգություն
Comments