Աստված և Տեր, կյանք և արարիչ, ողորմած, գթած, լույս երկայնամիտ, անոխակալ, մարդասեր, ամենագութ, պարգևատու, փրկիչ, օրհնյա'լ գովյալ և բարեբանյալ։ Ամուր ապաստարան, վստահելի պատսպարան, բարություն` առանց նենգության, ճառագայթ` առանց խավարի, քավիչ մեղքերի, բուժիչ վերքերի, անհնարին` հնարավորություն, հեռավորներին` մոտիկ, անհուսության ելք, անունդ խոստովանված՝ Աստուծո Որդի: Քեզ և ահեղ ու հզոր Հորդ և քեզ հետ երկրպագելի ամենակալ Հոգուդ փառք ու պաշտոն գոհաբանության հավիտյանս. ամեն։
Նարեկ, Բան ՁԹ
Comentários