top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Խոսքի ուժը



«Գավազանի հարվածն այնքան չի ցավեցնում մարդուն, որքան լեզվի հարվածը: Թեկուզ լեզուն ոսկոր չունի, բայց ոսկոր է փշրում: Ինչպես որ կրակը ոչնչացնում է փայտը, այնպես էլ բամբասողի լեզուն՝ անմեղի ոսկորները: Ավելի շատ պետք է զգուշանալ խայթող լեզվից, քան կատաղի շան ժանիքներից … Հարկավոր է անարժան և անվայել խոսելուց զուսպ լինել, որպեսզի չդատապարտվես ըստ Տիրոջ վճռի. «Քո խոսքերով պիտի արդարանաս և քո խոսքերով պիտի դատապարտվես» (Մատթեոս 12:37)

- Պողոս Պատրիարք Ադրիանապոլսեցի

Մարդու խոսքը զորավոր է և իմաստություն է պետք՝ այն ճիշտ և տեղին կիրառելու համար։ Եթե չենք կարողանում բարի և գեղեցիկ բաներ ասել, հատկապես համացանցի վրա, ապա ավելի լավ է լռել։

Աղոթենք Սուրբ Ներսես Շնորհալի Հայրապետի «Հավատով Խոստովանիմ» աղոթքի բառերով.

Հոր իմաստություն` Հիսուս,

Տո՛ւր ինձ իմաստություն,

Որ ամեն ժամ Քո առաջ

Խորհեմ, խոսեմ և գործեմ բարին

Եվ փրկիր ինձ Չար խոհերից, խոսքերից և գործերից.

Եվ ողորմի՛ր Քո արարածներին

Եվ ինձ` բազմամեղիս:

328 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page