top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հաղթական սերը



Առաջին դարի քրիստոնյաների տառապանքներին ու հալածանքներին դեմ հանդիման Սուրբ Պողոս Առաքյալը հարցադրում էր Հռոմեացիներին ուղղված իր թղթում. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց» (Հռ 8.35) ։ Սուրբ Պողոս Առաքյալ կարող էր և թվել սեփական չարչարանքները, ով հիշյալ տողերը գրելու պահին սպասման մեջ էր նահատակության ի՛ր պսակին։


Քսաներորդ դարի շեմին մարդկային մտքի հնարավոր բոլոր սահմանները հեգնող մեծ Եղեռնի արհավիրքին ու զարհուրանքին դեմ հանդիման հայոց սուրբ նահատակները միևնույն հարցումն էին անում. «Արդ, ո՞վ պիտի բաժանի մեզ Քրիստոսի սիրուց»։


Ավարայրից մինչև Հայոց Ցեղասպանություն և այսօր էլ, մեր նահատակաց սուրբ արյամբ գրված առաքելավանդ պատասխանը մեկն է. «ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկ, ո՛չ սուր և ո՛չ հուրը, ո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ դառն հարված չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կա մեր Տեր Քրիստոս Հիսուսով» (Եղիշե, հմմտ. Հռ 8.39):


Ցեղասպանության նահատակների հիշատակության այս օրն աղոթենք՝ ասելով.


Պսակիչ սրբոց, Քրիստոս, որ պսակես զսուրբս քո, և առնես զկամս երկիւղածաց քոց և նայիս սիրով եւ քաղցրութեամբ յարարածս քո:

Լուր մեզ յերկնից Ի սրբութենէ քումմէ,

Բարեխօսութեամբ Սուրբ Աստուածածնին,

Եւ աղաչանօք ամենայն սրբոց քոց,

Եւ սրբոց նահատակացն մերոց,

որք կատարեցան յընթացս Հայոց Ցեղասպանութեան,

որոց այսօր է յիշատակ:

Լուր մեզ, Տէր, եւ ողորմեա,

Ներեա, քաւեա և թող զմեղս մեր:

Արժանաւորեա գոհութեամբ փառաւորել

ԶՔեզ ընդ Հօր եւ ընդ Սուրբ Հոգւոյդ,

Այժմ և միշտ և յաւիտեանս յաւիտենից.

Ամէն:

193 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page