top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հայր, քեզ եմ հանձնում իմ անձը



Աստծո առատ օրհնություններն ու հայրական խնամքը ստանալու միակ ճանապարհը «հանձնվել»-ն է, երբ մեր հոգին ու մեր ամբողջ կյանքը հանձնում ենք Նրան, Ով տվել է մեզ ամեն բան լավ և աստվածահաճո կյանք ապրելու համար. «Արդարև, Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց ամեն ինչ, որ վերաբերում է կյանքին և աստվածապաշտությանը»։

(Բ.Պետրոս 1:3)

Հիսուս Քրիստոս, լինելով կատարյալ մարդ և կատարյալ Աստված, ամբողջապես հանձնվեց Հոր կամքին, և իր երկրային կյանքի վերջին բառերը եղան. «Հայր քո ձեռքն եմ ավանդում իմ հոգին» (Ղուկաս 23:46)

Գիտենք, որ Աստված բարի է, որ Նա ամենախնամ Հայրն է բոլորիս, բայց շատ հաճախ դժվարանում ենք ամբողջապես վտսահել նրան։ Ցանկանում ենք ամեն բան ինքներս անել և տնօրինել, սակայն ի վերջո հասկանում ենք, որ շատ ու շատ բաներում անզոր ենք։

Ուրեմն, հանապազ աղոթքով խնդրենք Աստծուց, որպեսզի կարող լինենք մեր ողջ կյանքը հանձնելու Նրան, վստահելու Նրա սիրառատ խնամքին, քանզի Նա է միայն արժանի մեր ամբողջական նվիրումին։

«Աստվա՛ծ իմ, որ բացում ես ձեռքերդ և լցնում բոլոր արարածներիդ Քո ողորմությամբ, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյան. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս»: Սուրբ Ներսես Շնորհալի

32 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page