Աջ կողմս կանգնիր, Տե՛ր, ամենածանր վտանգի դեպքում, լսեցրու ձայնդ անձկությանս պահին, կորստյան ժամին ձեռքովդ փրկիր, ներգործիր մատովդ, երբ որ նեղն ընկնեմ… կամքիդ ամպով հովանի եղիր ինձ հրաշապես, ու հանդարտեցրու քո կենաց փայտով մրրիկն իմ ծովի, սանձիր երկրային կենցաղի պատկերը քո հրամանով, զի եթե դու, Տե՛ր, ողորմությունդ կամենաս ցույց տալ, կոհակներն այդ լույծ կարծր կլինեն ավելի, քան քար, իսկ եթե զլանաս խնամքդ ցամաքում՝ ամուր գետինը, որպես անկայուն, փուլ կգա իսկույն մեր ոտքերի տակ… ինչպես ջրհեղեղի ամենակործան դարում, ովքեր գետնի հարթ տարածության վրա ապրում էին անհոգ, առանց երկյուղի, ողորմությունիցդ զուրկ մնալով՝ կորստյան մատնվեցին, իսկ հովանավոր լաստի երերուն հատակի վրա գթածիդ անվամբ ապավինվածներ պահպանվեցին,– այդպես, նրանց հետ և ինձ մշտերեր աղաչավորիս մարդասիրաբար ազատիր և տար դեպի խաղաղ նավահանգիստ:
Բան ՁԵ
Comments