top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Հավիտենական Կյանք




Ներկայիս ակնհայտ է, որ ապրում ենք անորոշ մի աշխարհում: Համավարակի և տնտեսական տագնապի վախը ներխուժել է մեր առօրյայի մեջ և մենք անորոշության մեջ ենք աշխատելիս, գնումներ կատարելիս, անորոշ` որևէ բան ձեռնարկելիս…


Հակառակ անորոշ աշխարհում ապրելու իրականությանը, մենք՝ քրիստոնյաներս, ունենք Աստվածաշունչը և Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու սրբազան ավանդությունը, որը լի է բացարձակ վաստահություններով: Քրիստոնյաներս ունենք վստահությունների մի ամբողջություն այս անվստահ աշխարհի մեջ, որոնցիցամենաէականը հավիտենական կյանքի գիտակցությունն է: «Լա՛վ իմացեք... հավիտենական կյանք ունեք», ասում է մեր Տեր Հիսուս Քրիստոս։


Հավիտենական կյանքի գիտակցումը մի ճանապարհորդություն է, որ սկսվում է հավատքից և գնում դեպի հավատքի կատարյալ վստահությունը: Իրապես մի բան է հավատքով հավիտենական կյանք ունենալը և մեկ այլ բան վստահ գիտենալը, իմանալը, որ մենք հավիտենական կյանք ունենք:


Հավիտենական կյանքի վստահությունն է, որ մարդուն տալիս է Աստծո խաղաղությունը, որը վեր է մարդկային իմացության սահմաններից: Եթե գիտակցում ես, որ հավիտենական կյանք ունես, ապա պատրաստ ես կյանքի ամեն մի դառն հարվածի կամ փորձության, պատրաստ ես ապրելու և միաժամանակ պատրաստ մեռնելու: Հավիտենական կյանքի վստահությունը տալիս է անսահման համբերություն: Դու քեզ զգում ես այն ապահով և թանկագին ձեռքերի մեջ, որոնք քեզ համար խաչվեցին:

43 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page