top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Մի պատմական վկայություն




«Ոչ թե հնարովի առասպելների հետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուսի Քրիստոսի զօրությունը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծությանը»։ (Բ.Պետրոս 1:16)


Քրիստոնեության արժանահավատությունը հիմնված է նաեւ նրա պատմականության վրա: Սուրբ Ավետարաններից զատ, Հիսուսի անունը հիշատակող ամենից հին պատմական աղբյուրը Հովսեփոս Փլաբիոսի (37-95թթ.) վկայությունն է: Նա, 93-94թթ. իր գրած՝ «Հրեական հնախոսություններ» գրքում խոսում է Հովհաննես Մկրտչի, Հակոբոս առաքյալի, Պիղատոսի, Կայիափա եւ Աննա քահանայապետների, ինչպես նաեւ այլ պատմական անձերի մասին:


Հիշյալ գրքի 18-րդ գլխում Փլաբիոսը Հիսուսի մասին ասում է. «Այդ ժամանակ կար մի իմաստուն մարդ, որին Հիսուս էին կոչում: Նա իր ողջ կյանքում մնաց անաղարտ եւ հայտնի էր իր բարերարությամբ: Հրեաներից ու այլ ժողովուրդներից շատերը դարձան նրա աշակերտները, չհրաժարվեցին նրա ուսմունքից: Նրանք պատմում էին, թե նա խաչվելուց երեք օր հետո իրենց է հայտնվել եւ ողջ է եղել, որի հրաշագործությունների մասին կանխապես հայտարարել էին մարգարեները»։

20 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page