top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ողջույն քեզ, Մարիամ




«Ողջո՛ւյն քեզ, Մարիամ, շնորհներով լի, Տերը քեզ հետ է։ Օրհնյալ ես դու կանանց մէջ և օրհնյալ է քո որովայնի պտուղը՝ Հիսուս Քրիստոս: Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն, որպեսզի Նա փրկի մեզ փորձությունից և բոլոր վտանգներից»:


Այս գեղեցիկ աղոթքի առաջին մասի առաջին նախադասությունը Գաբրիել հրեշտակապետի ավետիսն է, երբ երևաց Աստվածամորը՝ ասելով. «Ողջույն քեզ Մարիամ լի շնորհներով, Տերը Քեզ հետ է» (Ղուկաս 1:28), իսկ երկրորդը՝ Սուրբ Աստվածածնի ազգական՝ Եղիսաբեթի օրհնությունն է. «Օրհնյալ Ես Դու կանանց մեջ և օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ղուկաս 1:42):


Աղոթքի երկրորդ մասը ավանդության համաձայն Սուրբ Թովմաս առաքյալն է ձոնել Աստվածամորը Վերափոխման օրը։


Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ թող մեր Տեր Հիսուս Քրիստոս պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին, մեր հայ ազգին և համայն աշխարհին։

2,228 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page