«Արեգա՛կդ արդարության` փրկի՛չ իմ և ազատի՛չ, Հիսո՛ւս Քրիստոս, Քո լույսին եմ ապավինում. լուսավորի՛ր ու ջերմացրո՛ւ սիրտս: Հրկիզի՛ր իմ չար խորհուրդները և հալեցրո՛ւ մեղքերիս սառնամանիքը: Գարո՛ւն շնորհիր հոգուս, Տե՛ր, որ այն ծաղկի և պտղաբերի արդարության պտուղը»: Ամեն։
Սուրբ Եփրեմ Ասորին (306-373թթ.), ապրել և գործունեություն է ծավալել Հայոց Միջագետքի Մծբին քաղաքում։ Ընդհանրական եկեղեցու նշանավոր հայրերից է, Հայ Առաքելական եկեղեցու «Տասներկու Վարդապետներից» մեկը։
Comments