top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Սուրբ Հաղորդություն




Սուրբ Հաղորդության շնորհիվ միավորվում ենք Քրիստոսի՝ մեր կյանքի, հույսի, և հարության հետ։ Սուրբ Հաղորդությունը սկսվում է մկրտությամբ, որով վերածնվում ենք և նախապատրաստվում Քրիստոսի մարմնի և արյան հաղորդությանը: Մկրտության միջոցով մաքրվում է «Աստծո պատկերը» մեր մեջ` Քրիստոսատիպ դարձնելով մեզ, իսկ Հաղորդությունը մոտեցնում է «Աստծո նմանությանը» և Քրիստոսի հետ ամբողջական միությանը` աստվածացնելով մեզ շնորհի միջոցով, ինչպես գեղեցկորեն բնութագրում է Ս. Ներսես Շնորհալի հայրապետը. «Շուրթերով համբուրում ենք սերը և բերանով ճաշակում բոլորին կերակրողին և մեր սրտերում ընդունում ենք և հոգով միանում Նրա հետ և դառնում աստված՝ շնորհով Աստծո հետ միավորվելով»: Սուրբ Մկրտությամբ վերստին ծնվում ենք, իսկ Սուրբ Հաղորդությունը ստնտու մոր նման կերակրում է մեզ Սուրբ Հոգով և մասնակից դարձնում Քրիստոսի անձնազոհ սիրուն: Մարդկային մեր տկարությունը հաղորդակցվում է աստվածային բնության, իսկ ապականացու մեր մարմինը` աստվածային անապական և անմահ էության հետ: Աղոթենք, որպեսզի Աստծո օգնականությամբ աշխարհը շուտափույթ հաղթահարի այս համավարակը և կրկին արժանանանք Սուրբ Պատարագին մասնակցելուն և կենարար Սուրբ Հաղորդությանը ճաշակելուն, որը քրիստոնյաներիս համար կյանք է, հույս, հարություն, մեղքերի քավություն և թողություն։

77 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page