top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Վերջացած է



«Այնուհետև Հիսուս, գիտենալով, թե ահա ամէն ինչ կատարված է, որպեսզի կատարվի գրվածը, ասաց՝ ծարավ եմ… Երբ Հիսուս լեղախառն քացախը բերանն առավ, ասաց. «Ամեն ինչ վերջացած է»։ Եվ գլուխը կախելով՝ հոգին ավանդեց» (Հովհաննես 19:28-30)։

Հիսուսի խոսքը՝ «Ամեն ինչ վերջացած է» հաղթանակի բացականչություն էր։

Այս բառակապակցությունը հունարեն բնագրում հանդես է գալիս մեկ բառով՝ «Թեթելեսթայ»։ Այն տարածված բառ էր հին հունական հասարակության մեջ և ուներ մի շարք իմաստներ։ Հիսուս այս բառերն արտասանեց Խաչի վրա իր բոլոր իմաստներով.

Ա. Նկարիչներն արտասանում էին այս բառը, երբ վրձնի վերջին հարվածն էին հասցնում կտավին։ Հիսուսի զոհաբերությունն ավարտեց Աստծո ստեղծագործության մեծագույն գլուխգործոցը՝ հնարավոր դարձնելով մարդկային ցեղի քավությունը։

Բ. Ծառաներն ու գործավորներն արտասանում էին այս բառը, երբ վերադառնում էին իրենց Տերերի մոտ՝ բարի լուրով, թե աշխատանքն ավարտված է։ Հիսուս լիուլի կատարեց այն առաքելությունը, որի համար աշխարհ էր եկել։

Գ. Այն իրավական եզր էր, որը գործածում էին դատավորները՝ հայտնելու համար, որ բանտարկյալն ավարտել է իր ազատազրկման ժամկետը։ Հիսուս մեր մեղքերի համար արդարությունը վերականգնեց։

Դ. Այն հաշվապահական եզր էր, որ նշանակում էր, թե պարտքը ամբողջովին մարվել է։ Հիսուս ամբողջովին վճարեց մեր մեղքի պարտամուրհակը։

Ե. Քահանաներն արտասանում էին այս բառը, երբ զոհաբերություն էին մատուցում Աստծուն՝ ասելով. «Զոհաբերությունը կատարված է»։ Հիսուս «Աստծո Գառն» էր, և իր մահը խաչի վրա՝ մեր մեղքերի համար կատարված զոհաբերությունը։


«Տեր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ չարչարվեցիր ու խաչվեցիր մեր փրկության համար, ողորմիր մեզ մեղավորներիս»։

61 views0 comments

Recent Posts

See All

Comentários


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page