top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Վիրավոր Սուրբը



«Վիրավոր Սուրբը» կտավի մեջ ամերիկացի նկարիչ Բրայն Կերշիսնիկը պատկերում է երիտասարդ մի կնոջ՝ թախծոտ հայացքով և արյունահոսող վերքը աջ ձեռքին, որը նրա ներքին ցավի և չարչարանքների այլաբանությունն է։ Ո՞վ գիտի, թե երիտասարդ մայրը ի՜նչ ցավ ունի իր սրտում, ի՜նչ տառապանքի մեջ է։ Սակայն զավակը, հուսադրաբար բռնելով մոր ձեռքից, առաջնորդում է նրան դեպի բժշկություն, և երկու պահապան հրեշտակներն էլ աջակից են նրանց թիկունքից։


Խոցված, վիրավոր, հոգնած և ծանրաբեռնված կինը իր հայացքն ուղղում է դեպի Աստված, Որի լույսը ճառագում է իր և իր մանկան գլխավերևում։ Հետևելով մեր Տիրոջ խոսքին, թե «Եկե՛ք ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ»՝ մայր և որդի իրենց քայլերն են ուղղում դեպի Աստված, ում հայրական ձեռքերի մեջ պիտի գտնեն հանգստություն, խաղաղություն և կյանք։


Քանզի ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին է ասում. «Միայն դո՛ւ կարող ես հանցանքներս ներել և բուժել մահացու վերքերս բոլոր, Տե՜ր ողորմության, Աստվա՛ծ բոլորի, Քրիստոս թագավոր բարձրյալ Հոր Որդի, ստեղծիչ, գթած, բարերար, օրհնյալ, առատաձեռն, հարուստ, ահավոր, հզոր, ողորմած տեսուչ, ձեռնկալ, հաստիչ, ապրեցնող, դարմանող, փրկող, երկայնամիտ, անոխակալ, ապավեն, բժիշկ գովյալ երկնավոր, անճառ լույս ու կյանք...» Նարեկ Աղոթագիրք, Բան ԻԷ

18 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page