top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Տէր, լսիր իմ ձայնը



Սաղմոսերգուն մեղքի, ցավի ու տառապանքի խորությունների մեջ անդրադառնում է, որ իր միակ հույսը Աստծո անսահման ողորմության մեջ է։ Նրա սրտից դուրս է հորդում ողբաձայն աղաղակը։ Նա բացականչում է ողորմության խնդրանքով, քանզի գիտի, որ բժշկությունն ու քավությունը Աստծուց է միայն։


Մենք հաճախ փորձում ենք թաքցնել մեղքի պատճառած ցավը կամ փախչել դրանից, մերժում ենք այն և կամ փորձում անտեսել։ Սիրելիներ, չկա քավություն և բժշկություն առանց խոստովանության և ապաշխարության։ Մեղքը ամոթ է առաջ բերում, որն էլ մեզ դրդում է թաքնվելու։ Մարդու պահվածքն այսպիսին է Դրախտում իր անկումից սկսած։ Սակայն Աստված Հիսուս Քրիստոսով մեր առջև բացեց մաքրվելու, բժշկվելու և ներում ստանալու ճանապարհը։ Այն բոլոր մեղքերը, որոնք գաղտնի են մնում, մեզ բռնադատում են, թույլ են տալիս որ ամոթը բույն դնի մեր սրտերում և մեզ կառավարի։ Իսկ այն մեղքերը, որոնք խոստովանությամբ բերում ենք դեպի լույսը, դնում Աստծո առաջ, ցրվում են ինչպես խավարը՝ Աստծո կենարար լույսի ճառագայթներից։


Մեկուսացման այս օրերը լավագույն առիթն են առանձնության մեջ ինքնաքննությամբ բացելու մեր սրտերը Աստծո առաջ, սաղմոսերգուի նման կանչելու Տիրոջը խոստովանությամբ և հայցելու բժշկություն՝ վստահելով Նրա սիրառատ ողորմությանը։

21 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page