top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Տոն ուրախության

Updated: Jun 23, 2020




Թախծալից ոգով, իսպառ տագնապած՝ քեզ եմ աղաչում, սուրբ Աստվածածին… Օգնի՛ր թևավոր քո աղոթքներով, ո՜վ խոստովանված մայրդ ողջերի… Օրն իմ տագնապի դարձրու ինձ համար տոն ուրախության… Խնդրի՛ր, աղաչիր ու բարեխոսիր, զի անճառելի մաքրությանդ համար հավատում եմ ես՝ խոսքդ կընդունվի…


Ահա կաթիլ մի կուսությանդ կաթից մեջս անձրևելով՝ կյանք է տալիս ինձ, ո՜վ դու մայր բարձրյալ Տեր Հիսուսի, երկնի և համայն երկրի արարչի, որին ծնեցիր դու անճառորեն, բովանդակ մարմնով և ամբողջովին իր աստվածությամբ, որ փառավորված է Հոր և Սուրբ Հոգու հետ Էությամբ համակ և անքննությամբ մեր բնության հետ միացած, ամենայն է նա և ամեն ինչում, Երրորդությունից մեկը, Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից. ամեն:


Սուրբ Գրիգոր Նարեկացի, Աղոթագիրք, Բան 80

26 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page